ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
The Guardian պարբերականը հայտնում է, որ Լյուքսեմբուրգում փետրվարի 29-ից հանրային տրանսպորտը՝ երկաթուղին՝ 1-ին կարգի ճանապարհորդությունից բացի, ավտոբուսները՝ մի շարք գիշերային ուղևորություններից բացի, և տրամվայներն անվճար են դարձել։
Որաշման նպատակ ճանապարհների բեռնաթափումն է մեքենաներից: Ամեն օր Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից մոտ 200 հազար մարդ աշխատանքի է գնում Լյուքսեմբուրգ:
Լյուքսեմբուրգի տրանսպորտի վարչությունը տրանսպորտ անվճար էր դարձրել միայն երկրի առանձին քաղաքներում, բայց, նոր որշման համաձայն, այսուհետ այն կտարածվի նաև ամբողջ երկրի մասշտաբով:
Իշխանությունն այս որոշումը որակել էր կարևոր սոցիալական միջոցառում, որի շնորհիվ միջին քաղաքացին կտնտեսի տարեկան մոտ 100 եվրո:
Ամբողջովին անվճար ճանապարհորդության ապահովումը կպահանջի տարեկան 41 միլիոն եվրո լրացուցիչ ծախս, որը կփոխհատկացվեն հարկային վճարումներից: