ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Իրանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ երկրում ապրիլի 14-ին կորոնավիրուսի նոր 1574 դեպք է գրանցվել։
«Վարակակիրների թիվն ավելացել է 1.574-ով , ընդհանուր՝ 74.877։ Մահացածների թիվն ավելացել է 98-ով, ընդհանուր՝ 4.683։ Ծանր վիճակում է գտնվում 3.691 անձ։
Ապաքինվածների թիվն ավելացել է 2.146-ով, ընդհանուր՝ 48.129։ Մինչ այժմ թեստավորվել է 287․359 անձ»,- հայտնում են դեսպանությունից։