ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
ՀՀԿ խոսնակ Էդուրդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գարեգին Բ կաթողիկոսի կոչին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի արձագանքին և թեմայի շուրջ ծավալված քննարկմանը:
«Նեոբոլշևիկյան ռեժիմը ցնցումների մեջ է ընկել, որ հայոց Վեհափառն առաջարկել է փոխել Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:
Պողոսների իշխանությունը, հավատարիմ մնալով բոլշևիկյան ավանդույթներին, հարձակվել է Վեհափառի վրա: Այստեղ են ասել՝ տո ա՛յ տրանսգենդերության պաշտպաններ և կարաբինաներ ընդունողներ, ձեռքներդ հեռու պահեք մեր եկեղեցուց: Առաքելական եկեղեցին դիմացել է պարսկական, բյուզանդական, արաբական, զանազան աղանդավորական, այդ թվում` պավլիկյան (պողոս բառից է), մոնղոլ-թաթարական, թուրքական ու բոլշևիկյան հարձակումներին, սա էլ կանցնի:
Լա՛վ իմացեք` Հայկը տապալելու է Բելին, և բոլոր կուռքերն ու կռապաշտները կհայտնվեն պատմության աղբանոցում:
Հ. Գ. Իսկ ով ինչից խոսի, դուք լավ կանեք` խոսեք 30 արծաթից, սորոսական գրանտներից ու տրանսֆեստիտների քարոզից»,-գրել է Շարմազանովը: