ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնում է, որ մայիսի 27-ին Իրաքի հյուսիսում գտնվող Հաֆթանին և Հաքուրք շրջաններում թուրքական օդուժի ռազմագործողությունների հետևանքով 5 քուրդ զինյալ է սպանվել։ Հաղորդում է Ermenihaber-ը:
Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նշվում է, որ ավիահարձակումն իրականացվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների դեմ։
Թուրքիայի ՊՆ-ն նաև հաղորդել է, որ Թուրքիայի զինված ուժերը վճռականորեն շարունակելու են ռազմական օպերացիաները PKK-ի դեմ։