ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Հարավային Կորեայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 57 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11 776-ի: Այս մասին հայտնում է ԿՀ առողջապահության նախարարությանը կից հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, փոխանցում է РиаНовости-ն:
Երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 10 552 մարդ, անցած մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել 21 պացիենտ: Սա կազմում է 89,6 տոկոս: Զոհերի թիվը չի ավելացել՝ 273։
Հարավային Կորեայում ավելի քան մեկ միլիոն մարդ անցել է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշան թեստավորում:
Նշվում է, որ գրանցված նոր դեպքերից 53-ը տեղական ծագման են, մնացածը՝ արտասահմանից:
--0-- ՍՊ