ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ավելի վաղ փակված թանգարանները, ինչպես նաև կրոնական վայրերը բացելու մտադրության մասին: Հաղորդում է РиаНовости-ն:
«Սրբավայրերը բացվելու են Այդ ալ Ֆիտրի տոնից հետո: Սա կվերաբերի երկրում բոլոր մզկիթների բացմանը»- ասված Է Ռոհանիի հայտարարության մեջ:
Նախագահը տեղեկացրել է, որ կրոնական հաստատությունների հետ կապված որոշումը կընդունվի հաջորդ շաբաթ։
Ռոհանին նաև հավելել է, որ մայիսի 24-ից, բժշկական ցուցումների պահպանմամբ, պլանավորվում է սկսել թանգարանների և պատմական տեսարժան վայրերի բացումը:
Անդրադարձել է կատարվել նաև Իրանում կորոնավիրուսի մահացության տվյալներին: Նախագահի փոխանցմամբ՝ զոհվածների 88 տոկոսն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, այդ թվում՝ սիրտ-անոթային խնդիրներ կամ շաքարային դիաբետ:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 131 հազար 652 է, մահերինը՝ 7 հազար 300։