ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Գեղարքունիք 1։ Ցավոք մենք այլևս միակը չենք...», - գրել է մարզպետը։
Նշենք, որ Գեղարքունիքը մինչև այս պահը կորոնավիրուսային հիվանդություն չգրանցած միակ մարզն էր:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում կա կորոնավիրուսի գրանցված 977 դեպք, որից 13-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսից վերականգնվել է 173 մարդ, փաստացի բուժվողներ են՝ 780-ը, բացասական թեստերը՝ 8464-ն են: