ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 510 մարդ: Սա մահացության թվի անկում է, և մարտի 23-ից ի վեր մահերի գրանցված նվազագույն թիվը: Այս մասին հայտնում է El Pais հրատարակությունը՝ հղում տալով իսպանական առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը։
Հաղորդվում է, որ արդեն երրորդ օրն է՝ Իսպանիայում մահացության անկում է նկատվում:
Երկրում կորոնավիրուսի գրանցված նոր դեպքերի թիվը 4.830 է, ընդհանուր առմամբ վարակակիր է 161.852-ը: Կորոնավիրուսից բուժվել է 59.109, ինչը մոտ 3.500-ով ավել է մեկ օր առաջ գրանցած տվյալներից: