ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News
Գյումրու Տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակվել են եւս 3 շահառու: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Կարմիր խաչի» հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նունե Գրիգորյանը:
«Երկու օր առաջ թեստավորել են 35 շահառուի, որոնցից 3-ի մոտ թեստը եղել է դրական»,- ասաց Նունե Գրիգորյանն ու հավելեց, որ նրանց վիճակը լավ է, նրանց տեղում մեկուսացրել են:
Նա նշեց նաեւ, որ Սպիտակի բժշկական կենտրոնում գտնվող տասը շահառուներից 4-ը վաղը դուրս կգրվեն:
Հիշեցնենք, որ խնամքի կենտրոնում կորոնավիրուսային հիվանդություն հաստատվել էր 56 շահառուի (այժմ 59-ը) եւ 12 աշխատակցի մոտ. խնամքի կենտրոնում մահացածների ընդհանուր թիվը 5-ն է, որոնցից մեկի թեստի պատասխանը եղել է բացասական:
--0--ԱՀ