ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը հավաստագրվել է Ռուսաստանում: Պուտինը հայտնել է, որ պատվաստանյութն արդյունավետ է, այն պատվաստում ստացած մարդկանց ապահովում է հակամարմիններով և լուրջ կողմնակի ազդեցություն չի թողնում:
Այս մասին Պուտինը պարզել է իր դուստրերից մեկից, ում արդեն պատվաստել են:
Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն նախագահին զեկուցել է, որ պատվաստանյութը մշակող խումբն արդեն ստացել է արտոնագիր՝ գյուտի համար:
«Կլինիկական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ պատվաստանյութն անվտանգ է ու արդյունավետ»,- ասել է նա:
--00--ԱԹ