ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Փետրվարի 20-ին նշանակված Է կորոնավիրուսի դեմ երրորդ ռուսաստանյան պատվաստանյութի գրանցումը, որն ստեղծել են Չումակովի անվան կենտրոնում: Այս մասին հսյտնեւմ է стопкоронавирус.рф. կայքը։
Ավելի վաղ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ասել Է, որ դա պետք Է տեղի ունենա փետրվարի կեսերին:
Չումակովի անվան կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Այդար Իշմուհամետովի կարծիքով, քանի որ վիրուսն օգտագործվել Է ամբողջությամբ, այլ ոչ թե միայն նրա գենոմի մի հատվածը, «ԿովիՎակ»-ն արդյունավետ կլինի նաև մուտացիայի ենթարկված հիմնամանրԷների դեմ: Կլինիկական փորձարկումներն սկսվել են հոկտեմբերի սկզբին, առայժմ անցանկալի երեւույթներ չեն հայտնաբերվել:
--00—ՄՀ