ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության գիտական կենտրոնը սկսել է նոր կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումը: Այդ մասին տեղեկատվությունը հրապարակված է ծառայության պաշտոնական կայքէջում:
Նախատիպային պատվաստանյութը մշակվել է սեղմ ժամկետում: Հետազոտողներին հաջողվել է ստեղծել պատվաստանյութ՝ հիմնվելով գրիպի, կարմրուկի և բշտիկավոր ստոմատիտի (բերանաբորբ) հիվանդությունների վիրուսների ռեկոմբինանտ վեկտորների, ինչպես նաև սինթետիկ պատվաստանյութերի տեխնոլոգիաների վրա:
Պատվաստանյութի փորձաքննությունը սովորաբար կատարվում է լաբորատոր կենդանիների` առնետների, մկների վրա:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի տարածումը բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարկվածների թիվն անցնում է 240 հազարը, մահացել է ավելի քան 10 000 մարդ ապաքինվել է 89 հազարը: