ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունը:
«Սարսափելի հանդիպում էր: Պարզապես չի կարելի նման ֆուտբոլ խաղալ Եվրոպայում: Ցավոք, սա ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ անգամն էր, երբ մենք նման պարտություն ենք կրում:
Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, սակայն ակումբում լուրջ փոփոխություններ պետք է կատարվեն: «Բարսելոնային» թարմ արյուն է անհրաժեշտ»,- Պիկեի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:
--0--ԿԿ