ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն ընկել է բարձրությունից իսպանական Kings League մեդիա ֆուտբոլային մրցաշարի բացման փառատոնի ժամանակ։
36-ամյա իսպանացին միջոցառման ավարտից հետո գնացել է դեպի երկրպագուները՝ ինքնագրեր ստորագրելու։ Բջջային հեռախոսով խոսելու ժամանակ նա ընկել է բեմի և դահլիճի միջև ընկած բաց տարածությունը։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, մարզիկը լուրջ վնասվածքներ չի ստացել։
Տեսանյութն՝ այստեղ։
--00—ՅՄ