ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Հայաստանում սեպտեմբերի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 107 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 45969 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 34 մարդ, շարունակում է բուժվել 3075-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 41693 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 5 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 919 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը նույնն է՝ 282։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 240 943 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 2633 է:
--00—ԼՄ