ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Արևելյան Միջերկրականում և Կիպրոսում իր գործողությունների պատճառով Թուրքիան կրկին բախվում է պատժամիջոցների սպառնալիքին: Եվրամիության ներսում աճում են այդ երկրի նկատմամբ պատժիչ գործողություններ կիրառելու կոչերը: Այս մասին գրում է 1lurer.am-ը։
Թուրքական հետազոտական Oruc Reis նավի վերադարձը Արևելյան Միջերկրական ծովի վիճելի ջրեր ակտիվացրել է լարվածությունը Հունաստանի և Անկարայի միջև: Գրավված Վարոշան քաղաք-ուրվականը վերաբացելու մասին Հյուսիսային Կիպրոսի վարչապետի որոշումը զայրացրել է Նիկոսիայի պաշտոնյաներին:
Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմիցս անտեսել է ԵՄ-ի զսպվածության կոչերը և փոխարենը տարածաշրջանում ավելի ագրեսիվ քաղաքականություն է վարում: Ինչն էլ շատացրել է Բրյուսելում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը: Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նաթալի Լուազոն Euronews-ին ասել է, որ այլևս չկա անդամ պետություն, որը Թուրքիայի հարցը լուրջ չհամարի:
«Թուրքիան ռազմական զորավարժություններ է անցկացնում Արևելյան Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում: Ի՞նչի ենք սպասում Թուրքիային ուժեղ ազդանշան տալու համար: Ես խորհուրդ եմ տալիս Եվրոպական խորհրդին մի կողմ թողնել միամտությունն ու պասիվությունը և աջակցել Հունաստանին ու Կիպրոսին, նկատի ունեմ պատժամիջոցները»,- բացատրել է Լուազոն:
Թուրքիայի վերջին քայլը զայրացրել է նաև Բեռլինին և նույնիսկ հանգեցրել նրան, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը չեղյալ է հայտարարեց չորեքշաբթի նախատեսված իր այցը Անկարա:
Քանի որ Անկարայի ագրեսիան թուլացման ոչ մի նշան ցույց չի տալիս, պատժամիջոցների հարցնը, դիտորդների կարծիքով, կարող է լուծում ստանալ Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովի օրակարգում:
Աղբյուրը՝ 1lurer.am։
--00—ՄՀ