ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
Եվրախորհրդարանը (ԵԽ) բանաձև է ընդունել՝ Եվրամիության (ԵՄ) անդամ-երկրներին կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Միջերկրականում իր վարքագծի համար: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Եվրախորհրդարանի պատմագավորները ԵՄ-ի կոչ են արել միասնական դիրքորոշում որդեգրել Թուրքիա անօրինական գործողությունների հանդեպ:
Միջազգային այլ աղբյուրների տեղեկություններով' շեշտվել է, որ ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները «կարմիր գծի են հասել» Անկարայի՝ Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում գործողությունների, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանին ուղիղ աջակցություն» ցուցաբերելու պատճառով:
--00—ՄՀ