ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը բերման է ենթարկել մի տղամարդու, որը փորձել է հարձակում են գործել Ջեդդահ քաղաքում տեղակայված Ֆրանսիայի հյուպատոսության շենքի վրա։ 1lurer.am-ի հաղորդմամբ՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Պարբերականը հայտնում է, որ սաուդցի տղամարդը հասցրել է դանակահարել անվտանգության աշխատակցին: Հայտնի է դարձել, որ տուժածը հոսպիտալացվել է:
Սաուդյան Արաբիայում Ֆրանսիայի դեսպանատունը Twitter-ի իր միկրոբլոգում խիստ դատապարտել է հարձակումը՝ նշելով, որ վիրավորված անվտանգության աշխատակցի առողջական վիճակը կայուն է:
Աղբյուրը՝ 1lurer.am։
--00—ՄՀ