ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Սաուդյան Արաբիայում այս շաբաթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Capture

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Սաուդյան Արաբիայում այս շաբաթ։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներն առաջիկա օրերին հանդիպումներ կունենան ոչ միայն ուկրաինացի, այլև ռուս պաշտոնյաների հետ։ Թե կոնկրետ ովքեր են մասնակցելու բանակցություններին, չի նշվում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայում «տարբեր բանակցություններ» են տեղի ունենալու, և որ արդյունքում ինքը ակնկալում է մեծ առաջընթաց ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։

--00—ՅՄ