ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
ԱՄՆ պատվիրակությունը կիրակի օրը մեկնում է Սաուդյան Արաբիա՝ բանակցություններ վարելու Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, և լավ առաջընթացի հույս կա, ասել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Ես այսօր գնում եմ այնտեղ ազգային անվտանգության խորհրդականի հետ: Մենք հանդիպումներ կունենանք նախագահի հանձնարարությամբ, և հուսով եմ, որ մենք որոշակի լավ առաջընթաց կունենանք Ռուսաստանի և Ուկրաինայի համատեքստում», - ասել է նա Fox News-ին:
Նա հայտարարել է, որ համաձայն չէ այն թեզի հետ, թե Ուկրաինան չի մասնակցում բանակցություններին, թեև Սաուդյան Արաբիայում Կիևից ներկայացուցիչներ չեն լինի։
--00—ՅՄ