ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Թուրքիայի գլխավոր շտաբի ներկայացուցիչներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վստահեցրել էին, որ ադրբեջանաթուրքական տանդեմն Արցախը կգրավի 3 օրում։ Այդ մասին հայտնում է ռազմական, ազգային անվտանգության հարցերով ռուս փորձագետ Ալեքսանդր Ժիլինը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, գրում է «Военкор Котенок»-ը:
«Բլիցկրիգը չստացվեց։ Ավելին, հայերը կատաղի կերպով պաշտպանվում են։ Եվ դա հասկանալի է. նրանք պաշտպանում են իրենց կենսատարածքը, քանի որ պարտության դեպքում նրանք կոչնչացվեն, ինչպես և ռուսները՝ Դոնբասում»,-ասել է նա։
Ըստ Ժիլինի՝ պատերազմի օրենքներով հարձակվողների, այն է՝ Ադրբեջան-զինյալներ-Թուրքիա, և պաշտպանվողների, այն է՝ Ղարաբաղ-Հայաստան, կորուստները միջինում կազմում են 3-ը մեկի։
«Ալիևը, որ մտահոգված է միայն նախագահի իր աթոռը պահելով. նման բան չէր սպասում»,- կարծում է Ժիլինը և հավելելում, որ Ադեբեջանի ամբողջ տարածքում մայրերը, կանայք և որբ երեխաները սգում են իրենց հարազատների մահը։
Փորձագետը նաև նշում է, որ, դատելով Բաքվում իր ընկերների տեղեկատվությունից, սկսում են հասկանալ, որ նման հրեշավոր գին են վճարում ընդամենը Իլհամ Ալիևի և նրա կնոջ կլանների բարեկեցությունն ապահովելու համար:
--00—ԼՄ