ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
«ՌԻԱ նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և այդ հարցում Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը:
«Շատ հստակ բնութագրել ենք մեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հավանաբար լսել եք, որ Անկարայից այս հարցի վերաբերյալ բազմիցս այլ հայտարարություններ են հնչել:
Ես կարող եմ միայն վերահաստատել Ռուսաստանի տեսակետը, որ մեր երկիրը չի աջակցում այս ճգնաժամի կարգավորման ուժային լուծմանը, և մենք ձգտում ենք և կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել է Զախարովան:
--00—ԼՄ