ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Մոսկվան՝ պահպանելով շփումները երկու կողմերի հետ, կոչ է անում շուտափույթ կարգավորել Արցախում գազամատակարարման խնդիրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Աշխատանքներ են տարվում ՌԴ արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ»-ի գծով։ Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի սրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը, եւ հասարակ մարդիկ չպետք է տուժեն»,- նշել է նա։
Անդրադառնալով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից շփման գծի խախտումը՝ Զախարովան կրկնել է, որ կողմերից ոչ մեկը չպետք է խորացնի իրավիճակը։
--00--ԱՀ