ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Նոյեմբերի 18-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի վերջին մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը: Խաղը կսպասարկի շոտլանդացի մրցավարներից կազմված բրիգադը` Բոբի Մադենի գլխավորությամբ: Նրան կօգնեն Դեվիդ Ռումը և Գրեմ Ստյուարդը: Չորրորդ պաշտոնյան է Դոնալդ Ռոբերտսոնը:
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը հանդես են եկել նախախաղային մամուլի ասուլիսով:
Այսօր ,GSP մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը:
--00—ՄՀ