ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
«ԼՂ-ում ռուս խաղաղապահները օրվա ընթացքում հայտնաբերվել է 168 պայթուցիկ առարկա: Դրանք տեղափոխվել են հատուկ սարքավորված աղբավայր և ոչնչացվել»,- այս մասին, ինչպես գրում է ТАСС-ը, ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Ավելի վաղ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո վերանորոգված առաջին տասը տները պատրաստ կլինեն բնակեցման մոտ ժամանակներում:
ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
--00--ԱՀ