ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները ավարտում են ականազերծման աշխատանքները Ստեփանակերտի հյուսիսային հատվածում: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ինժեներական աշխատանքների ընթացքում խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են 260 հա տարածք, մոտ 100 կմ ճանապարհ, 434 բնակելի շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8600 պայթուցիկ առարկա:
Ականազերծման աշխատանքների ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկակական համալիրները, որոնք թույլ են տալիս լեռնային տեղանքում ու եղանակային բարդ պայմաններում ապահովել ականազերծման աշխատանքների բարձր տեմպը:
--00—ԼՄ