ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Ադրբեջանը և Թուրքիան կստորագրեն փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն բնական գազի մատակարարման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հուշագիրը կստորագրեն Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դենմեզին և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը: Փաստաթուղթը նախատեսում է Թուրքիայի Իգդիրի նահանգից գազի մատակարարում Նախիջևան։
Գազատարը Նախիջևան է հասնելու ԼՂ-ում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներով:
--00--ԱԹ