ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Ուկրաինայի գրողների ազգային միությունը որոշել է դադարեցնել այն երկրներից հեղինակների ստեղծագործությունների հրատարակումը, որոնք ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում քվեարկությամբ «դեմ են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը». խոսքը նաև Ռուսաստանի, Բելառուսի, Սերբիայի և Չինաստանի մասին է: РИА Новости-ի հաղորդմամբ՝ Միության համապատասխան որոշումը հրապարակել է «Ուկրաինական գրական թերթը»։
«Ուկրաինայի գրողների ազգային միության քարտուղարության նիստում որոշում է ընդունվել դադարեցնել այն երկրների գրողների ստեղծագործությունների հրատարակումները, որոնք ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում քվեարկությամբ հանդես են գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ, այդ թվում են՝ Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Վենեսուելան, Հայաստանը, Զիմբաբվեն, Իրանը, Կամբոջան, Ղրղզստանը, Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Կուբան, Լաոսը, Մյանման, Նիկարագուան, Սերբիան, Սիրիան, Սուդանը»,- ասված է տեքստում:
--00—ՄՀ