ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Tesla ընկերության հիմնադիր, գործարար Իլոն Մասկը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում շրջանցել է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին, հաղորդում է Bloomberg-ը:
Նրա կարողությունը, ըստ հրատարակության, գնահատվում է 188,5 միլիարդ դոլար, մինչդեռ Բեզոսն ունի մեկ ու կես միլիարդ պակաս:
Հիշեցնենք, որ Amazon- ի սեփականատերը գլխավորում է վարկանիշային աղյուսակը 2017-ի հոկտեմբերից:
Նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Մասկի կարողությունն աճել է 150 միլիարդ դոլարով:
--00--ԱՀ