ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 12, 24News
Թուրքիայի Բիթլիս նահանգի 10 գյուղերում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել։ Որպես պատճառ նշվել է տվյալ տարածքում ռազմական գործողությունների իրականացումը։
Բիթլիսի նահանգապետարանը հայտարարել է, որ նահանգի կազմի մեջ մտնող 10 գյուղերում և դրանց հարակից տարածքներում փողոց դուրս գալու արգելքը կգործի անժամկետ՝ մինչև հաջորդ համապատասխան որոշման հրապարակումը։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Թեմայի վերաբերյալ նահանգապետարանի հրապարակած գրավոր հայտարարության համաձայն՝ արգելքը ուժի է մտել 2021թ․ հունվարի 11-ին՝ ժամը 21։30-ից։ Այն վերաբերում է Բիթլիսի Քայալըբաղ, Քաշըքլը, Քարաջա, Աշաղըչոբանսույու, Չոբանսույու, Գյուլլյուջե, Էսենբուրուն, Հարմանյերի, Սարըքոնաք, Քոնալգա գյուղերում։
--00—ՄՀ