ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
Թուրքիայի կառավարությանը կից «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտնում է երկրում 4․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։
Ըստ այդմ՝ ցնցումը գրանցվել է նոյեմբերի 28-ին Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Բիթլիսի նահանգում։
Շուրջ 9 կմ խորության վրա ի հայտ եկած երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նշվում է, որ նախնական ուսումնասիրությունների արդյունքում երկրաշարժի հետևանքով գրանցված որևէ վնաս չի արձանագրվել։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ