ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Բիթլիս նահանգում 10-օրյա ժամեկտով արգելվել են բոլոր տեսակի ցույցերը։
Նշվում է, որ ցույցերի արգելումը պայմանավորված է մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում մեծ թվով ձայներ հավաքած և արդյունքում Հաքարիի համանահանգապետ ընտրված ընդդիմադիր թեկնածու Մեհմեդ Սըդդըք Աքըշի ձերբակալմամբ:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ձերբակալության մասին տարածած հայտարարության մեջ նշում է նաև Հաքարիի նահանգապետ Ալի Չելիքին հոգաբարձու նշանակելու մասին։
Դրան հաջորդել էին սոցհարթակներից արվող հայտարարությունները, որտեղ մարդկանց կոչ էր արվում դուրս գալ փողոց՝ արտահայտելու իրենց բողոքը տեղի ունեցածի դեմ։
Նշենք, որ Աքըշը Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) անդամ է։ Նա համանահանգապետ էր դարձել ձայների 48․92 տոկոսով։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ