ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Թուրքիայի Բիթլիս նահանգի ու Հիզան շրջանի 19 բնակավայրում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Սահմանափակման պատճառը հնարավոր ռազմական գործողություններն են։
Փողոց դուրս գալու արգելքն ուժի մեջ է մտել 2021թ․ հունիսի 21-ին՝ ժամը 02։00-ին և կշարունակվի մինչև պատկան մարմինների կողմից համապատասխան որոշման հրապարակումը։
--00--ԱԹ