ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
«Արցախում արյունահեղութուն էր, բայց Նիկոլ Փաշինյանը ոչ մի ծպտուն չէր հանում, նույնիսկ հարկ չհամարեց արձակուրդը ընդհատել: Միայն երեկ՝ հերթական Կառավարության նիստին եկավ և Արցախում կատարվածի համար մեղադրեց ՌԴ-ին, այսինքն՝ Պուտինին»,- այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Փորձ է արվում ներկայացնել, որ ռուս խաղաղապահները բանի պետք չեն, իրենց պատճառով գյուղեր տվեցինք, հիմա Բերձորի միջանցքն ենք տալիս, այս ամենը շատ մտահոգիչ է, քանի Նիկոլ Փաշինյանն է ղեկավարում կորուստները շարունակական են լինելու»,- նշեց Նազարյանը:
Պատգամավորի խոսքով, եթե Արցախում բանակ չլինի հայաթափում է լինելու և ռուս խաղաղապահների ներկայությունն էլ է անիմաստ լինելու, իսկ Արցախը հայաթափելուց հետո՝ հաջորդը Սյունիքի մասնատումն է:
«Թուրքերը մտածում են՝ լավա որ Նիկոլն ու Էդմոնը իշխանութուն են, Հայաստանը կարող ենք գրավել: Հիմա հայ ազգի գոյության և հարատևության պայքարն է, պետք է ապրելու իրավունքը վաստակելու կռիվ տանք»,- ավելացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։