ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News
Ֆուտբոլիստ Ալեքս Ջունիոր Քրիստիանի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է՝ կողմերը համատեղ որոշում են կայացրել չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը:
«Ալեքսը մեր թիմին միացել էր 2019 թվականի ձմռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 45 խաղի և դարձել 6 գոլային փոխանցման հեղինակ»,- հայտնում է ակումբը։
--00—ՄՀ