ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Նախօրեին 23 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները: Ընդհանուր առմամբ, ԼՂ է վերադարձել 52 568 տեղահանված: Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար ապահովել են ռուս զինծառայողները:
--00—ԼՄ