ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ու Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել ու Ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։
Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք են՝ 51-ամյա Հովսեփ Հովհաննիսյանն ու 63-ամյա Սարգիս Խաչատրյանը։ Նշված անձինք կասկածվում են «Նուբարաշեն» գերեզմանատնից 3 տասնյակից ավելի քաղաքացիների ընտանեկան գերեզմաններից գողություններ կատարելու մեջ։
Նրանք գողացել են գերեզմանոցների ճաղվանդակների դյուրալյումինե նախշազարդերը և այլ պարագաներ։ Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև որոշ գերեզմաններից գողացված իրեր։
--00—ՄՀ