ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Այսօրվա ապիկար, ապազգային իշխանությունը՝ իրենց գրագետ, կառուցողական ընկերների հետ պայմանավորված, մեր երկիրը տարան դեպի անկում։ Այս մասին Ազատության հրապարակում իր ելույթում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Այս պարտությունը բանակի վրա գցելը ճիշտ չէ, և ամենակարևորը բարոյական չէ, քանի որ այս պատերազմի ժամանակ բանակը մեն-մենակ հայտնվեց թշնամու դեմ, մնաց առանց թիկունքի։ Համոզված ենք, որ հայ հրամանատարը, զինվորականը, շարքային զինվոները մարտի դաշտում հերոսաբար կռվել են, իրենց կյանքն են թվել մեր հայրենիքի, ժողովրդի, արժանապատվության համար»,- ասաց նա։
Օհանյանը շեշտեց, որ բանակի թիկունքը շատ փխրուն եղել մինչև պատերազմը և պատերազմի ընթացքում, որովհետև, ըստ Օհանյանի, այս իշխանությունները բանակի նկատմամբ իրենց ռազմավարությունը կառուցել են ոչ թե ռազմավարական բարձր նշակետից, այլ իջեցրել մինչև մարտավարական, ամենացածր վարտիքի մակարդակի։
«ՀՀ ԳՇ պետ Մովսես Հակոբյանին փոխելու ժամանակ, երբ նա հրաժարվում էր, անօրինական քայլ է կատարվել, քանի որ համապատասխան պայամանգրով, համապատասխան տարիների ծառայություն պետք է իրականացներ․ ինչպե՞ս հասկանալ, երբ այս իշխանության ղեկավարը հրավիրում և ԳՇ պետին և ասում՝ ես ուզում եմ ազատվել բոլոր հներից։ Արդյունքը մենք տեսնում ենք՝ կառավարման մեջ թերություններ, թիկունքը բաց, ժողովրդին չենք կարողանում համախմբել»,- նշեց նա։
Օհանյանն ընդգծեց, որ այսօր հայոց բանակը մնում է և պետք է մնա հայ ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը․
«Այս ամենը տեսնելով հայոց բանակ ինքնը պետք է մերժի նրանց ովքեր չեն ծառայել բանակում և կառավարության կազմում են, հայոց բանակն ինքը պետք է մերժի, այն անձանց, ովքեր զորահավք չեն կատարել և չեն լրացրել բանակի շարքերը մինչև վերջ մարտնչելու համար, չեն համալրել զենքի այն խմբաքանակը, որը պետք է աջակից լիներ զինվորին»։
--00--ԿԿ