ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Մարտի 12-ին Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Նարեկ Ղազարյանը ճանաչողական հանդիպում է ունեցել Երուսաղեմում Իսպանիայի Թագավորության գլխավոր հյուպատոս Իգնասիո Գարսիա Վալդեկասասի հետ: Այս մասին հայտնում են Իսրայելում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել օրակարգային հարցերի շուրջ: Նարեկ Ղազարյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, մասնավորապես 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագայում ևս շարունակել երկխոսությունը։
--00--ԱՀ