ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ««Պատահաբար» Թեհրանում հայտնված Բոինգի մասին» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Իրանում հայտնված հայկական ինքնաթիռի թեմային:
«Երեկ «Ֆլայ Արմենիայի» մամլո խոսնակը 5-րդ ալիքով տրված հաղորդման ընթացքում, տողատակերում 2 բան ասաց․
1. Օդանավը տեխնիկական խնդիր ունի:
Թե ՄԻ ԴԵՏԱԼԻ կարիք կա:
Էն էլ ԱՄՆ-ն թույլ չի տալիս հասցնենք սանկցիաների տակ գտնվող Իրան։
2. Օդանավի Թեհրանում հայտնվելուց իրենք տեղյակ չեն եղել՝ երրորդ կողմն ա թաքուն տարել (փաստորեն՝ առևանգում)...
(վարագույր)...
Ասա՝ մի՛ խոսացեք, էլի:
3 շաբաթ «մտածելուց» հետո մտքի էս «գոհարնե՞րը»:
--00—ԼՄ