ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն ասում է, որ ԼՀԿ-ի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հայտարարությունն անակնկալ չի եղել։
24News-ի հետ զրույցում նա ընդգծեց՝ ընտրությունների հարցին ԼՀԿ-ն է հետամուտ եղել ու այն օրակարգային դարձրել։
Սիմոնյանն այն տեսակետին է, որ իշխանությունը կարող է գայթակղության տրվել ու վարչական լծակներ կիրառել։ Սիմոյանը նաև շեշտեց՝ ընդդիմությունը բավարար ռեսուրսներ ունի, որպեսզի թույլ չտա իշխանությանը լծակներ կիրառել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ