Վարորդը թիվ 57 երթուղու ավտոբուսով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

ss

 

Այսօր՝ փետրվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Միխայիլ Ֆ.-ն իր վարած «ZhongTong» մակնիշի ավտոբուսով Մարգարյան-Ֆանարջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 24-ամյա Աշխեն Ն.-ին։

Shamsyhan-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։


Ավելին՝ սկզբնաղբյուրում։


--00—ՍՊ