ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը թքած ունեն ռազմագերիների կյանքի ու ճակատագրի վրա, հակառակ պարագայում նրանք այս հարցը կդարձնեին մեր արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն մաս։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Ըստ մեր զրուցակցի, ակնհայտ է, որ Փաշինյանի համար կարևոր է Ալիևի ասածը, նա սպասարկում է ներքին հարցերում ադրբեջանական, այլ ոչ թե հայկական օրակարգերը։ Ըստ Զուրաբյանի, ասվածի վկայությունը Սահմանադրություն փոխելու նրա ձգտումն է։ «Եթե դու չես ուզում դա անել ադրբեջանական թելադրանքով, ապա հայտարարիր, որ նոր Սահմանադրության նախագիծը ներառելու է գործողի նախաբանը, որտեղ հղում կա Անկախության հռչակագրին», - նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՍՊ