ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի գործով միջնորդություն է ուղարկվել քրեական վարույթը հսկող դատախազին։ Հայտնում է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը։
Միջնորդությամբ մասնավորապես նշվել է՝
Հիմք ընդունելով սույն քրեական վարույթով Էդգար Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, դրանցում տեղ գտած փաստերն ու իրավական գնահատականները, դրանք համադրելով վերոգրյալ օրենսդրական կարգավորումներին պարզ է դառնում, որ մի շարք անձանց նկատմամբ, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի և Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ նույնպես պետք է հարուցվի քրեական հետապնդում, ստորև շարադրված փաստական հիմքերով։
Ամբողջական միջնորդությունը կցվում է։
--00—ՍՊ