Բաքուն արձագանքել է շինծու դատավարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

285064

Բաքվից պնդում են, թե իբր Ժնևի կոնվենցիաների, միջազգային օրենսդրության համաձայն՝ իրավունք ունեն հետաքննել ռազմական հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, համապատասխան կեղծ պնդումն է արել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությանը։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես մերժում և դատապարտում է Հայաստանի կողմից 2025 թվականի փետրվարի 28-ի հայտարարությունում հնչեցված անհիմն մեղադրանքները։  Այս հայտարարությամբ Երևանը փորձում է անջատողական ռեժիմի նախկին առաջնորդների և պատերազմական հանցագործությունների համար մեղադրվողների դատավարությունը ներկայացնել որպես իրենց իրավունքներն իբր ոտնահարող գործընթաց», - ասվում է հայտարարությունում։

Բաքվից չեն դադարում ստել՝ նշելով, թե իբր հայ գերիների կալանքն ու դատավարությունը «չի խախտում» միջազգային իրավունքի ոչ մի նորմ, իսկ դատավարությունն ինքնին «թափանցիկ» է՝ մեղադրյալի իրավունքների «լիարժեք հարգմամբ»։

--00—ՅՄ