ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքում գրել է.
«Հայաստանի ՄԻՊ-ի դեմ կազմակերպված արշավ են իրականացնում՝ (1) ադրբեջանցիները և (2) նիկոլականները (ի դեմս գլխավոր թրքասեր Մարիա Կարապետյանի ու պալատական ֆեյք Մանե Էլբակյանի):
Ու դա իհարկե բնական է՝ հաշվի առնելով այդ երկու խմբերի շահերի ընդհանրությունը։
Ի դեպ, ես հիշում եմ, որ Թաթոյանը հստակորեն հերքել էր առաջիկա ընտրություններին որպես թեկնածու իր մասնակցության մասին ասեկոսեները։ Իսկ լուրջ մարդկանց խոսքը արժեք ունի - մի բան, որը հասու չէ ու երբեք չի կարող հասու լինել ամեն օր ստի ու կեղծիքի մեջ ապրող նիկոլականներին»։
--00--ԼՄ