ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
«Չեմ կարող ասել, որ պատգամավորի կարգավիճակը թողնում եմ հեշտ ու հանգիստ: Երկուսուկես տարիների ընթացքում բազմաթիվ գաղափարներ կային, որոնք կիսատ մնացին և 8-րդ գումարման Ազգային ժողովում տեղ չեն գտնի, բայց դրանք իրագործելու ժամանակ կունենամ ապագայում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ափսոսանքի զգացողություն կա՞արդյոք, որ շատ ծրագրեր կարող էիք իրագործել 8-րդ գումարման Ազգային ժողովում, սակայն կիսատ մնացին։
«Ես, որ երկարաժամկետ խաղի եմ դուրս եկել քաղաքական ասպարեզում, չեմ պատրաստվում հեռանալ դաշտից, որովհետև ինձ համար պատգամավորի աշխատանքն առաջին հերթին կոչում է:
Երկուսուկես տարին, շատ կարճ ժամկետ էր ի ցույց դնելու այն պոտենցիալը, որը կար: Հիմնական ափսոսանքը ժամանակի կորստի հետ է կապված»,- նշեց նա:
Պատասխանելով հարցին, թե արդեն սկսե՞լ է իրերը հավաքելու գործընթացը, պատգամավորը պատասխանեց.
«Չեմ շտապում իրերս հավաքել, ես էլ բնականոն աշխատանքային օրվա պես շարունակում եմ գալ աշխատանքի, որովհետև քաղաքացիների դիմումներ ենք ուղարկել տարբեր գերատեսչություններ, սպասում ենք պատասխանների: Քանի դեռ 8-րդ գումարման Ազգային ժողովն իր լիազորությունների մեջ չի մտել, դեռևս քաղաքական պրոցեսներ են ընթանում, իմ աշխատանքը կշարունակեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ