ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Օգոստոսի 10-ին՝ ժամը 14։52-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին հեծանվանավակից ցատկել է լիճը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ:
Ջրափրկարարները ափից մոտ 150 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացի Ն․ Խ․-ին (ծնված 1972 թ.) և հեծանվանավակը: Քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում:
--00—ԼՄ