Սպասում եմ առաջարկության՝ կառավարության կազմում իմ հետագա պաշտոնավարման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Չոբանյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ընկերներ, գործընկերներ,

բազմաթիվ նամակներին որոշեցի մեկ վայրում պատասխանել։

Առաջիկա օրերին սպասում եմ առաջարկության՝ կառավարության կազմում իմ հետագա պաշտոնավարման վերաբերյալ, որից հետո մանրամասն կներկայացնեմ բոլոր ծրագրերը։

Ամեն դեպքում, հայտարարում եմ, որ նախորդ տարիների բոլոր նախաձեռնությունները մնում են օրակարգում, քանի որ իմ մոտեցումներն ապագայի վերաբերյալ ձեւակերպվել են վաղուց, այդպիսիք են այսօր, այդպիսիք են լինելու նաեւ ապագայում»։

Որպես ապացույց՝ նա կցել է 2016 թ․-ին տված հարցազրույցից հատված.

«Բարեբախտաբար այսօր այդպիսի նախաձեռնությունների, ծրագրերի բազմաթիվ օրինակներ կան, և սա այն հույսն է, հավատն է, որ պիտի մի օր մեր երկիրը, մեր շրջապատը, մեր հասարակությունը փոխվի և լինի ընդհանրապես ուրիշ տեսակ, քան այսօր է»։

--00--ԱԹ