ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի ազգային պաշտպանության ամսագրին տված հարցազրույցում անհեռանկարային է համարել Հայաստանի կողմից Ղարաբաղի կարգավիճակի հարցի բարձրացումը:
«Ցավոք, ցայսօր Ղարաբաղի կարգավիճակի հարց է բարձրացվում, ինչը անհեռանկարային է»,-ասել է Ալիևը՝ հարցը որակելով «վնասակար և վտանգավոր Հայաստանի համար», ապա նշել, թե իբր եթե Հայաստանը շարունակի Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ առաջադրել, ապա իրենց էլ դժվար կլինի ձեռնպահ մնալ Հայաստանի նկատմամբ տարածքային փոխադարձ պահանջներից:
Ալիևը նաև նշել է, թե իբր իրենք տարածքային պահանջ ներկայացնելու համար ավելի շատ հիմքեր ունեն «Զանգեզուրի և Գոյչա լճի պատմական պատկանելության առումով» (ձևակերպումը՝ Ալիևի):
--00—ԼՄ